HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կալանքը 3 ամսով կերկարաձգվի

Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում քննվում է ապրիլի 7-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից՝ Հուսեյն Ախունդովի գործը։

Վերջինս մեղադրվում է ապրիլի 12-ին Շղարշիկ գյուղում «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ։

Կալանքի երկարաձգման՝ հանրային մեղադրողի միջնորդությանը կողմերից ոչ մեկը չառարկեց։ Ախունդովը ևս համաձայն էր կալանքի երկարաձգմանը. նա ասաց, որ դատավորն ինչ կորոշի, ինքը համաձայն է։

Դատավարության սկզբում մեղադրյալը հաստատեց, որ չունի հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ։ 20-ամյա ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը նշեց, որ ապրել է Ապշերոնի շրջանի Մեհդիաբադ գյուղում, ունի չորսամյա կրթություն, ամուսնական կարգավիճակի մասին դատարանի հարցին ադրբեջանցի զինծառայողը պատասխանեց, որ նշանված է։

Վերջինս ծառայությունն իրականացնելիս է եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում։

Դատարանը որոշեց Հուսեյն Ախունդովի կալանքը երեք ամսով երկարձգել։

Դատավարության հետագա ընթացքը իրականացվում է դռնփակ։ Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ՝ նիստին մասնակցում են նաև սպանված Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքի անդամները՝ զավակները, քույրերը։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովի նկատմամբ հանրային քրեական վարույթ էր հարուցվել ապրիլի 14-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter