HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ ի պատասխան Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարության, ըստ որի՝ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնել էր, որ իրենք գործելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։

Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»։

Լուսանկարը՝  «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter