HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին փորձում է դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից

ԱՄՆ-ն իր առջև նպատակ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացից դուրս մղել Ռուսաստանին։ Այդ մասին Россия-24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իմ գնահատմամբ` ԱՄՆ-ն փորձում է ամենուր հասնել միևնույն բանին։ Մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով իրեն ենթարկել անկախ պետություններին, որոնք հանդիսանում են Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցները, խոչընոտել ընկերների ու հարևանների հետ մեր գործընկերությանն ու դաշնակցությանը։ Դրանում է միշտ եղել Ամերիկայի գլխավոր խնդիրը»,- ասել է նա։

Գալուզինը նշել է «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման այլընտրանքի բացակայությունը»։ Ընդորում, նրա խոսքով, ՌԴ-ն դեմ չէ, որ մյուս երկրներն իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ 

«Բայց դա պետք է գործի դրվի ոչ թե խոսքերով, այլ գործով, և լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածությունների հունի մեջ, որոնք ձեռք են բերվել առաջնորդների միջև և որոնք, ինչպես մենք տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրագործվում են։ Ըստ այդմ, ինչ-որ այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք հաղորդեն հենց հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ Sputnik / Наталья Селиверстова 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter