HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան արգելել է Կիրիլ պատրիարքի մուտքը

Կիրիլ պատրիարքին արգելվել է մուտք գործել Էստոնիա։ Այդ երկիրը նրան ներառել է «Մագնիտսկու ցանկում»։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարկուս Ցախկնան։ 

Պատրիարքից զատ, այդ ցանկում հայտնվել է ևս 57 մարդ, ներառյալ 9 անձ, որոնք կապ ունեն ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի դեմ քրեական գործի հետ։

«Ուկրաինայում, ինչպես նաև սեփական ժողովրդի դեմ Ռուսաստանի նողկալի գործողությունների աջակիցները, չեն ողջունվում Էստոնիայում»,- գրել է Ցախկնան։ 

Կիրիլ պատրիարքը, որն աջակցում է Ուկրաինայում պատերազմին, արդեն իսկ գտնվում է Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Կանադայի, Ուկրաինայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Пятаков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter