HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիայի իշխանությունների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը

Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։ Այդ մասին նշվում է Dagens Nyheter պարբերականի հոդվածում, րի հեղինակներն են` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։ 

«Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական ու քաղաքական շատ մեծ ռիսկերի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Քանի որ անհնարին է ասել, թե որտեղ են գտնվում նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային նկրտումների սահմանները, Շվեդիայի կառավարությունը որոշել է, որ երկրի զինված ուժերը կարող են անցկացնել նախապատրաստական միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- ասված է հոդվածում։

Հեղինակների խոսքով՝ այդ միջոցառումները կարող են ներառել նաև Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնիկայի ու անձնակազմի ժամանակավոր տեղակայումը։ Շվեդիայի վարչապետը և պաշտպանության նախարարը նաև ընդգծել են, որ երկիրը պետք է ունակ լինի իր տարածքում արագ տեղակայել այլ երկրների ռազմական ռեսուրսները՝ արտակարգ ինչ-որ իրավիճակի կամ պատերազմի պարագայում։

Հեղինակները հավելել են, որ այդ որոշումը նաև «պետք է հստակ ազդակ լինի Ռուսաստանին և ամրապնդի Շվեդիայի պաշտպանունակությունը»։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, որի պատճառներից մեկը ռուսական կողմը նշում էր ՆԱՏՕ-ի դեպի իր սահմաններ ծավալվելը, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք մինչ այդ չեզոք քաղաքականության աջակիցներ էին, հայտարարեցին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ցանկության մասին։

2023 թվականի ապրիլի սկզբին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ռուսաստանի սահմանը մեծացավ կրկնակի։ Կրեմլում տեղի ունեցածն անվանեցին «ՌԴ անվտանգության նկատմամբ ոտնձգություն», և խոստացան միջոցներ ձեռնարկել։  

Թե երբ Շվեդիան կանդամակցի Դաշինքին, դեռևս անհայտ է։ Դրան դեմ է հանդես գալիս Թուրքիան, որը Ստոկհոլմից պահանջում է մի շարք պայմանների իրականացում, այդ թվում` քուրդ անջատողականների առաջնորդների, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ և 2016 թվականի տապալված հեղաշրջման ենթադրյալ մասնակիցների արտահանձնումը։

Լուսանկարը՝ JONAS GRATZER/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter