HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են գերիների փոխանակման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակցային գործընթացի հետևանքով Ուկրաինայից 94 ռազմագերու վերադարձի մասին։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի խոսքով՝ ռուսական գերությունից էլ վերադարձել է 95 ռազմագերի։

«Ցանկում Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականներ են և սահմանապահներ։ Իրենց ընտանիքներ են գնում, մասնավորապես՝ Մարիուպոլի, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի, Զմեյնի կղզու, Բախմուտի, ինչպես նաև «Азовсталь»-ի պաշտպանները»,- գրել է Երմակը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին հաջողվել է վերադարձնել նաև ուկրաինական հատուկ գործողության մասնակիցներին, որոնք ուղղաթիռով մեկնել էին ռուսական զորքերի կողմից շրջափակված «Азовсталь»։ Երմակը հավելել է, որ գերության մեջ գտնվող զինվորականների մեծ մասը վիրավոր են եղել։

Մայիսի 25-ին Ուկրաինան հայտարարել էր Բախմուտի ուղղությամբ 106 մարտիկների՝ գերությունից վերադարձի մասին։ Ռուսական կողմից գերիների փոխանակումն իրականացրել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ուկրաինական գերություն վերադարձվել է Ռոսգվարդիայի երեք զինծառայող։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 6-ին։ ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան ալիքում հայտարարել էր ուկրաինական գերությունից 3 օդաչուի վերադարձի մասին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Երմակն էլ հայտարարել էր 45 զինվորականի վերադարձի մասին։

Լուսանկարը՝ Անդրեյ Երմակի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter