HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին համատեղ 16 զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան այս տարի համատեղ կանցկացնեն 16 զորավարժություն, որից 6-ն արդեն իսկ անց են կացվել։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք այսօր խոսել ենք պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր ապագա պլանների մասին։ Գոհունակությամբ նշել ենք, որ այս տարի համատեղ կանցկացվի 16 զորավարժություն, որից 6-ն արդեն իսկ անց է կացվել»,- ասել է Ալիևը։ 

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո ինքը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կզարգանա թուրքական մոդելով։ «Մենք դա հստակ տեսնում ենք»,- հավելել է նա։ 

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի ուշ երեկոյան Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը բազմամարդ էր։ Նրան ուղեկցում էին՝ կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter