HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միրզոյանը հրաժարվեց Էրդողանի խոսքը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մեկնաբանելուց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանին մտահոգել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ասուլիսի այն հատվածը, որը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքին: Վերջինս ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի: Պատգամավորը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից դիրքորոշում հարցրեց:

Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին և ինտեգրումներին: Սակայն «շատ լավ հնարավորություն» համարեց բարձրաձայնելու Հայաստանի դիրքորոշումը, որ ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ապաշրջափակմամբ:

«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որտեղով անցնում են և այլն:

Արարատ Միրզոյանի սուբյեկտիվ կարիծիքն այն է, որ ապաշրջափակման ուղղությամբ առաջընթաց կա, սակայն վերջնական արդյունք չկա, և այդ պատաճառով չեն կարող հանրայնացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր