
Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով
ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
«Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայություն տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն է հայատարարություն տարածել, համաձայն որի՝ իբր, Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետը գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել