HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ընդդիմադիր գործիչները հավաքվել են դատարանի բակում՝ աջակցելու Արմեն Աշոտյանին

Հակակոռուպցիոն դատարանի բակում քաղաքացիներ և քաղաքական գործիչներ են հավաքվել` աջակցելու Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Նրանց թվում են` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Տարոն Մարգարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը և այլք:

Քիչ հետո դատարանը քննելու է Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել գործը: Նրա խոսքով` Աշոտյանն ու իր պաշտպանը` Տիգրան Աթանեսյանը, գտնվում են դատարանի ներսում:

«Եթե դատարանը որոշում կայացնի, որ Արմեն Աշոտյանը պիտի բանտարկվի և կալանավորվի 2 ամսով, դա նշանակելու է, որ մենք ունենալու ենք նոր քաղբանտարկյալ Հայաստանում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար։ 

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter