HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում հերքում են Իրանի հետ միջուկային ծրագրի ժամանակավոր գործարքի մասին լուրերը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր միջուկային գործարքի մասին հաղորդագրությունները «կեղծ են և մոլորեցնող»: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամ է թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա, և որ իրենք հետևում են Իրանում ուրանի հարստացման գործընթացին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ 2015 թվականին ընդունված միջազգային համաձայնագրից, որը սահմանափակում Էր Իրանի միջուկային ծրագիրը, Թեհրանը բարձրացրեց ուրանի հարստացման մակարդակը և ավելացրեց հարստացված ուրանի իր պաշարները:

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և հերքում է միջուկային զենք ստեղծելու պնդումները:

«Մենք միամիտ չենք Իրանի ամբիցիաների և գործողությունների նկատմամբ, բայց մենք միշտ հավատացել ենք, որ դիվանագիտությունը լավագույն ճանապարհն է Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը թույլ չտալու համար։ Սակայն ԱՄՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»,- հայտարարել Է Միլերը։

Միջուկային գործարքի վերականգնման անուղղակի բանակցությունները ձախողվեցին նախորդ տարի, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ ներկայումս այդ հարցը առաջնային չէ: Այդուհանդերձ, երկու երկրների միջև Օմանի միջնորդությամբ ընթանում են գերիների վերադարձի շուրջ բանակցություններ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter