HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց և ըստ նախնական տվյալների՝ նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նախագահող դատավորն էր Սարգիս Դադոյանը։ Կալանքի միջնորդության քննությունը տևել էր մինչև երեկ ուշ գիշեր, և դատարանը հայտնել էր, որ որոշումը կհրապարակի այսօր՝ 12։00-ին։ 

Փաստաբանը նշեց, որ Աշոտյանի դեմ ցուցմունք չկա և ձերբակալման միակ հիմքը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Աթանեսյանը հայտնեց, որ դատարանի այս որոշումը բողոքարկվելու է։

Նշենք, որ երեկվանից մինչև այժմ Հակակոռուպցիոն դատարանի բակում են հավաքվել քաղաքացիներ, քաղաքական գործիչներ՝ Աշոտյանին աաջակցելու նպատակով։

Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալման վերաբերյալ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ քրեական վարույթի ընթացքում Ա. Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա. Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: 

«Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter