
Կարինե Հակոբյանը վրդովված է Վարդան Օսկանյանի դեպքի առթիվ
Հասարակական գործիչ, «Ժառանգության» կուսակցության վարչության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Վարդան Օսկանյանի հետ կապված դեպքերի առթիվ:
Կ. Հակոբյանի հարցնում է, թե ինչու են հատկապես հիմա խոսում փողերի լվացման մասին: Դա փաստում է պետական կառույցների չկազմավորված լինելը. ամեն ինչ ղեկավարվում է մեկ անձի, մեկ հաստատության կողմից:
«Այնքան աչք է ծակում, որ բոլոր այն անձինք, ովքեր հայտնվում են խիստ ընդդիմադիր իրադրության մեջ, անմիջապես բացահայտվում են նրանց գործունեության մինչև հիմա անհայտ ինչ-որ դեպքերը»,- ասաց Կ. Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել