HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտով սահմանը հատելու հանաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 19-ին, դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացմանը։

Հիշեցնենք, որ համաձայնագրով՝ Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով։

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի խոսքով՝ անկախացումից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Երկու երկրների միջև գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր։ 

«Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-ին ստորագրված համաձայնագրով։ Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վարստանի քաղաքացիները ՀՀ տարածքում 1 տարվա ընթացքում առավելագույնը 180 օր։ Նոր համաձայանգրի՝ուժի մեջ մտնելուց հետո 1993թ. համապատասխան համաձայնագիրը ուժը կորցրած կճանաչվի»,- նշեց փոխնախարարը։

Ըստ Կոստանյանի՝ վրացական կողմն արդեն իսկ ավարտել է ներպետական ընթացակարգերը։ Հավելենք, որ համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել և չի գործում։ Այն օրինական ուժ կստանա Հայաստանում ևս բոլոր ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter