
Շրջափակված Արցախում գրված երգերը
«Արցախում ներկա վիճակը, լարվածությունը, անորոշությունը խանգարում են, որ կենտրոնանաս, ստեղծագործես, բայց երբեմն հենց էդ զգացողություններից է ծնվում երաժշտությունը»,- ասում է արցախցի էլեկտրակիթառահար Ռոբերտ Մելքոնյանը, որը չնայած դժվարություններին` շարունակում է նվագել, երգեր գրել։
Արդեն 6 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում 120 000-ից ավելի մարդկանց կյանքի բնական ընթացքը խաթարված է․ հարյուրավոր արցախցիներ իրենց նպատակները, ծրագրերը, երազանքները անորոշ ժամանակով հետաձգել են։ Շրջափակման պատճառով մեկուսացված Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի խնդիր կա, խախտված են գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման բնականոն աշխատանքները։ Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է նաև դեպի Արցախ հումանիտար բոլոր տեսակի բեռնափոխադրումները։
Անկախ ծանր իրականությունից՝ Արցախում շարունակում են ապրել, աշխատել և ստեղծագործել։ Ռոբերտի գրած նոր երգը արագ փոփոխվող իրականության, երջանիկ մանկության և ներկա անորոշության, այդ անցումների արագության մասին է։ Երգի անունը «Fast» է։ Գրում է անգլերեն, որ աշխարհին ավելի լսելի, հասկանալի լինեն իր երգերը շրջափակված Արցախից։
Գլխավոր լուսանկարը՝ Ռոբերտ Մելքոնյանի
Մեկնաբանել