HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքներ իսպառ բացակայում են

Ստեփանակերտի խանութներում իսպառ բացակայում են ձեթը, շաքարավազը, լվացքի փոշին։

Ստեփանակերտի բնակիչ Տաթևիկ Խաչատրյանն ասում է, որ խանութներում մնացել է միայն տնական ձու, որն ավելի թանկ արժե։

«Տնական ձու կա, սակայն թանկ է, նույն քանակով մեզ թույլ տալ չենք կարող։ Տեղական կարտոֆիլ կա, բայց թանկ է, կիլոգրամը` 600-700 դրամ։ Բանջարեղենն ու միրգը կա'մ չկա, կա'մ շատ դժվար է գտնվում։ Սոխ, օրինակ, չունեմ տանը ու չեմ կարողանում գտնել։ Միս նույնպես չի գտնվում, հատկապես` խոզի։ Այսօր մտածում էի բրինձ սարքել։ Չեմ պատկերացնում՝ ինչպես դա անել միայն ձեթ ու բրնձով, քանի որ գազար ու սոխ չկա տանը։ Գոնե մինչ այդ կար ամեն ապրանքից ինչ-որ չափով, թեկուզ մեծ տեսականի չկար։ Երշիկեղենի մասին խոսք լինել չի կարող, թեկուզ դա էլ առաջին անհրաժեշտության ապրանք չէ»,- ասում է Տաթևիկը։

Թեյն ու սուրճը սպառման եզրին են։ «Խանութում արդեն չկա ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն, ոսպ ու հնդկաձավար, գրեթե վերջացել է ծխախոտը։ Նոր ապրանքներ չենք ստացել ու տեղյակ չենք՝ կստանանք, թե չէ»,- ասում է «Պրոդ Մարկետ» խանութի աշխատակիցը։

Ստեփանակերտի դեղատներում դեֆիցիտ են ճնշման դեղերը, շատ քիչ քանակով կանացի միջադիրներ եւ մանկական տակդիրներ կան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter