
Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. ՊՆ
Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 23֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Մեկնաբանել