HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մանդատներից հրաժարվելուն պետք է հետևի իշխանության փլուզումը․ այդ ժամանակը հեռու չէ»․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երբեք չի բացառել մանդատներից հրաժարվելու տարբերակը՝ որպես գործող իշխանությունների դեմ պայքարի միջոց։ Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ այդ քայլը չպետք է ինքնանպատակ լինի և պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ մանդատներից հրաժարվելուն կհաջորդի իշխանության փլուզումը, և ըստ Մինասյանի՝ արդեն այդ ժամանակը եկել է։ 

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ գործող իշխանությունները նույնիսկ տեսականորեն սպառել են իրենց հնարավորությունները՝ Հայաստանի և Արցախի համար որևէ օգտակար բան անելու հարցում։ Դաշնակցական պատգամավորը նշում է, որ աշխատանքներ են տանում բնակչության հետ՝ իրավիճակի ծայրահեղ ծանր լինելու ընկալման վերաբերյալ, որպեսզի իրենց նախաձեռնած ընդվզման հաջորդը փուլն այնքան մասշտաբային լինի, որ իշխանություններն այլընտրանք չունենան և հասկանան, որ այլևս անելիք չունեն ու պետք է հեռանան։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը դադարել է միջազգային դերակատարություն ունենալ, և մեր երկրի համար կենսական հարցերը լուծվում են առանց ՀՀ դիրքորոշումը հաշվի առնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter