HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նախագահը խորապես սխալվում է». Պրիգոժինն անդրադարձել է Պուտինի ուղերձին

«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը դավաճանություն էր անվանել Պրիգոժինի նախաձեռնած ռազմական ապստամբությունը։ 

«Հայրենիքի դավաճանության մասով նախագահը խորապես սխալվում է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք, մենք պատերազմել ենք և պատերազմում ենք, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության բոլոր մարտիկները։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ որևէ մեկի պահանջով մեղա գալ։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է Պրիգոժինը։

Այդուհանդերձ, նա չի մեկնաբանել ապստամբության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու՝ Պուտինի խոստումը։

Հիշեցնենք, որ իրավիճակը խիստ լարված է Ռուսաստանում։ Դոնի Ռոստով քաղաքը, ըստ ստացվող տեղեկությունների, վերահսկվում է վագներականների կողմից, որոնք ծանր տեխնիկա են մտցրել քաղաք։ Նրանք գրավել են ռազմական ու քաղաքացիական նշանակության մի շարք շենքեր։ Պուտինն արդեն իսկ խոստովանել է, որ այդ քաղաքում իրավիճակը խիստ սրված է։ Տելեգրամյան ալիքները նշում են, որ նույն իրավիճակն է նաև Վորոնեժում։ 

Կոլաժը՝ Ведомости-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter