HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են։ Այդ մասին փոխանցում է IRNA գործակալությունը։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը աջակցում է Ռուսաստանում օրենքի գերակայությանը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Ռուսաստանի Դաշնությունում օրենքի գերակայությանը»,- հայտարարել է Քանանին՝ մեկնաբանելով Ռուսաստանում «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության կողմից զինված ապստամբության լուրը։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ի երեկոյան ռուսական զինված ուժերին մեղադրեց վարձկանների ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել՝ դա անվանելով «արդարության երթ»։

Հունիսի 24-ի առավոտյան վագներականների ձեռքն անցան Դոնի Ռոստովի քաղաքացիական ու ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ, տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության մարտիկները Վորոնեժում զբաղեցրել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ։ Իր հերթին նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարեց, որ ռուսական զորքերը մարզում իրականացնում են «օպերատիվ մարտական միջոցառումներ»։

Ռոստովի մարզի բնակիչները հայտնում են մարտերի ձայների մասին։ Մարզում այրվում է նաև նավթաբազաներից մեկը։

Լուսանկարը՝ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter