HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Պրիգոժին-Լուկաշենկո բանակցություններից

Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հարուցված զինված ապստամբության մասին քրեական գործը կկարճվի, իսկ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիրը կհեռանա Բելառուս։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք ինձ կհարցնեք, թե անձամբ ինչ կլինի Պրիգոժինի հետ։ Նրա նկատմամբ քրեական գործը կկարճվի ու նա կհեռանա Բելառուս։ Եթե դուք հարցնեք, թե ինչ երաշխիք կա, որ Պրիգոժինը կկարողանա հեռանալ Բելառուս, դա Ռուսաստանի նախագահի խոսքն է»,- հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ զինված ապստամբությանը մասնակցած վագներականները օրենքով չեն հետապնդվի՝ «հաշվի առնելով ռազմաճակատում նրանց վաստակը»։ Ըստ Պեսկովի՝ վագներականները կվերադառնան ճամբարներ, իսկ նրանց մի մասը, եթե ցանկանան, պայմանագրեր կկնքեն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ «Արդյունքում հաջողվել է լուծել այդ իրավիճակը առանց հետագա կորուստների, առանց լարվածության մակարդակի աճի»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանցի պաշտոնյան հաստատել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, իրոք, Պուտինի խնդրանքով բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավարի հետ, որի արդյունքում Պրիգոժինը համաձայնվել է դադարեցնել զինված ապստամբությունը։ 

«Դուք ինձ հավանաբար կհարցնեք, թե ինչու հենց նախագահ Լուկաշենկոն։ Բանն այն է, որ Ալեքսանդր Գրիգորևիչը անձամբ շուտվանից ծանոթ է Պրիգոժինի հետ, մոտ 20 տարի։ Դա նրա անձնական նախաձեռնությունն էր, որը համաձայնեցվել է նախագահ Պուտինի հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլում «երախտապարտ են Լուկաշենկոյին իր այդ ջանքերի համար»։

Պեսկովը նաև հավելել է, որ շաբաթօրյա ապստամբությունը չի անդրադառնա Ուկրաինայում ռուսական գործողությունների վրա, իսկ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում նոր ուղերձով դիմել ռուսաստանցիներին և չի փոխել իր վերաբերմունքը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ, որի պատճառով էլ Պրիգոժինը ապստամբություն էր բարձրացրել և շարժվում էր դեպի Մոսկվա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter