HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կարճել են վագներականների կողմից զինված ապստամբության վերաբերյալ քրեական գործը

«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության կողմից զինված ապստամբության փաստով քրեական գործը դադարեցվել է։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։ 

«Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են գործողությունները, որոնք ուղղված էին հանցագործություններ իրականացնելուն։ Հաշվի առնելով այս և քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ՝ քննչական մարմինը հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»,- ասված է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ։

Վագներականների զինված ապստամբության ընթացքում զոհվել է առնվազն 10 ռուսաստանցի զինվորական։ Նրանց մահվան փաստով քրեական գործերի հարուցման մասին Անվտանգության դաշնային ծառայությունը ոչինչ չի հայտնել։ 

«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկատմամբ զինված ապստամբության գործը հարուցվել էր հունիսի 23-ին, այն բանից հետո, երբ նա հայտարարեց «արդարության երթի» մասին, որի շրջանակներում վագներականները մտադիր էին հասնել Մոսկվա։ 

Հունիսի 24-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Լուկաշենկոյի միջոցով Պրիգոժինի և ռուսական իշխանությունների ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը կդադարեցվի։ Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը և ԱԴԾ-ն շարունակում են Պրիգոժինի գործի քննությունը։

Լուսանկարը՝ РИА Новости / Елена Копылова

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter