HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կուտական. կյանքը սահմանին (ֆոտոպատմություն)

2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության վրա՝ թիրախի տակ պահելով Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր։ Հարձակման հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկության, ունեցավ 224 զոհ, ինչպես նաև տարածքային կորուստներ։ 

Վարդենիսի տարածաշրջանի Կուտական գյուղը մեկն է այն բնակավայրերից, որոնք ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով դարձել են սահմանամերձ: Այն ամբողջությամբ դիտարկվում է թշնամու վերահսկողության տակ անցած դիրքերից։

Ֆոտոշարքը սեպտեմբերյան հարձակումից գրեթե մեկ տարի անց սահմանամերձ համայնքի առօրյայի մասին է։ Կուտականը, չնայած տարածքով ու բնակչությամբ համեմատաբար փոքր գյուղ է, մշտապես ունեցել է մեծ արոտավայրեր, որոնց թիվն այժմ կտրուկ նվազել է, եղածներն էլ վտանգավոր են դարձել, քանի որ դիտարկվում են ադրբեջանական դիրքերից։ Չնայած դժվարություններին ու անորոշ հեռանկարներին, գյուղը շարունակում է ապրել: Երեխաները գնում են դպրոց, կից խմբակներ, մեծերը փորձում են գյուղատնտեսության այլընտրանքային տարբերակներ, հույսը դնում են իրենք իրենց ու սահմանը հսկող զինվորների վրա։ 

Օրը գյուղում սկսվում է անասուններին արոտ տանելուց․ ամեն առավոտ Վեմիրն ու Արան նախիրը տանում են գյուղի մոտակա արոտները՝ համեմատաբար անվտանգ հատվածներում կովերին արածեցնելու։

Առավոտյան սուրճ արևի առաջին շողերի հետ․ լուսանկարներում տիկին Սվետան է թոռան՝ Մարիամի ու ծոռի՝ Ռոբերտի հետ, որը կրում է Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը։

Սվետայի եղբորորդին՝ Անդրանիկը, որ պայմանագրային զինծառայող է, գյուղում աղունիկներ է պահում։

Վարսավիրական խմբակի սաների երազանքներից մեկը մոտ ապագայում գյուղում վարսավիրանոց ունենալն է։

Ապագա վարսահարդարները։

Նաթելլան Վարդենիսից է գալիս Կուտականի երեխաներին կարուձև սովորեցնելու։

Տիկին Սվետան սպանախով ուտեստ է պատրաստում։

Գյուղապետարանի ու փոստի շենքը։

Կուտականի կենսուրախ մարդկանցից Արեգը։

Հայկական տապանաքար։ 

«Մենք զգում էինք, որ զինվորը թեքվում ու մեզ է նայում, մեր տան լույսերն է վառված տեսնում ու ես գիտեմ՝ ինքը թևեր է առնում, ինքն ուրախանում է, վստահ է լինում, որ իզուր չի այդտեղ կանգնած․ մենք էստեղ ենք, իրեն ենք պահում, իսկ ինքը՝ մեզ, մենք միասին սահմանն ենք պահում, իսկ երկրի ներսում ինչ-որ կարևոր բաներ են կատարվում։ Այս զգացողությունը երբեք չի եղել, հիմա գյուղին ավելի եմ կապվել»,- ասում է Էլինան։ Նա սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Կուտականում է եղել։ 

Արմանն իր տրակտորներով ոչ միայն գյուղատնտեսական, այլև սահմանն ամրացնող աշխատանքներին է մասնակցում։

Գյուղական տան ներքին հարդարանք։

Մարիամը, ով ուղեկցում էր մեզ գյուղում, ճանապարհին ճաշի համար սունկ է հավաքում։

Ռոբն ու Արեգը։

Գյուղի հնակյացներից Սամվել պապը թոռան՝ Ռուստամի հետ։

Երեկո է․ անասունը սարից բերելու ժամն է։

Գոմում․ կթի ժամը։

Արան ու Վեմիրը` աշխատանքային օրվա ավարտին։

Իրիկնահաց։

Գիշերը գյուղում։

Սեպտեմբերյան հարձակումից հետո Կուտականում ամեն տանը մի էսպիսի ճամպրուկ կա՝ կարևոր իրերով ու փաստաթղթերով լցված։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter