HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում անարդար են անվանում Georgian Airways-ի նկատմամբ Վլադիմիր Զելենսկու սահմանած պատժամիջոցները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար է անվանում պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանել է վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ։ 

«Սա առաջին ծանր և անարդար որոշումը չէ վրացական ժողովրդի նկատմամբ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի նկատմամբ»,- TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է վրացի պաշտոնյան։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել հարյուրից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այդ ցանկում էր նաև հայտնվել Georgian Airways-ը՝ Թբիլիսիից Ռուսաստան թռիչքների վերականգնման համար։ Բացի այդ, ուկրաինական պատժամիջոցների տակ 10 տարով հայտնվել էր նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։ 

Վերջինս հայտարարել է, որ վրացական իշխանություններից ակնկալում է, որ հայելային պատասխան կլինի ուկրաինական պատժամիջոցներին։ «Հույս ունեմ, որ Ուկրաինայի նախագահի այս անարդար և անհիմն որոշմանը կհաջորդի Վրաստանի կառավարության ակնթարթային և հայելային պատասխանը»,- ասված է Գաիաշվիլիի տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Կիևի որոշումն ունի քաղաքական բնույթ, քանի որ Ռուսաստան թռիչքներ իրականացվում են աշխարհի տարբեր երկրներից մի շարք ավիաընկերությունների կողմից, սակայն նրանց դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել։ Բացի այդ, ըստ նրա, ավիաընկերությունը միայն հետևում է Վրաստանի կառավարության որոշումներին։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին։ Իր մեկ այլ հրամանագրով Պուտինը հանել էր Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։ Ռուսական Азимут ավիաընկերությունն սկսել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի թռիչքներ իրականացնել մայիսի 19-ին, իսկ մայիսի 20-ին իր առաջին թռիչքն էր իրականացրել Georgian Airways-ը։

Լուսանկարը՝ Kevin Hackert / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter