HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Երևանի քաղաքապետարանում կվերականգնվի քաղաքացիների ընդունելությունը

Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը։ Սահմանվել են համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքապետարան դիմած անձանց դիմումների քննարկման արդյունքներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանի բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց դիմումներին ի պատասխան  մերժումներ են ստացել, կունենան հնարավորություն անձամբ պարզաբանումներ ստանալու ստորաբաժանումների ղեկավարներից։

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը դադարեցվել էր դեռևս կորոնավիրուսային համավարակի շրջանում։ Փոխքաղաքապետը նշեց նաև, որ չնայած դրան՝ վարչական շրջաններում ընդունելություն միշտ էլ եղել է։ Վարչական շրջանների ղեկավարների մոտ ընդունելությունը շարունակվելու է կազմակերպվել յուրաքանչյուր հինգշաբթի։

Տիգրան Ավինյանը ներկայացրեց նաև Երևանի քաղաքապետարանի նոր մամուլի քարտուղարին՝ Հայկ Կոստանյանին։ Վերջինս նախկինում զբաղեցնում էր ԱԻՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter