HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի տարածքից 1,5 հեկտար կնվիրաբերվի Երևան համայնքին

«Հրազդան մարզահամալիր» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասից 15 509 քառակուսի մետրը նվիրաբերվելու է Երևան համայնքին Ալբերտ Ազարյանի նոր մարզաբազայի կառուցման նպատակով։ Այս մասին այսօր խոսվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նախաձեռնության հիմքը Կառավարության 2023թ․ մարտի 30-ի որոշումն է։

Երևանի Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման մասին Երևանի քաղաքապետարանում հուլիսի 3-ին կայացած գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի կառուցապատման «Ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանվել էր եռամսյա ժամկետ, որի ընթացքում Պետգույքի կառավարման կոմիտեի և Հրազդան մարզահամալիրի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։ Ճշտվել են հողամասի սահմանները։ Հրազդան մարզահամալիրի հողամասը բաժանվել է 3 գույքային միավորի։ 15 509 քմ-ն արդեն նվիրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։

Կառավարության որոշմամբ հաջորդիվ սահմանված է 2 ամիս ժամկետ, որի ընթացքում կոմիտեի և Երևան համայնքի միջև պետք է կնքվի նվիրաբերության պայմանագիր, որից հետո կմեկնարկի գնման գործընթացը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի կառուցապատման «Ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանին հանձնարարեց մարզաբազայի նախագիծն ունենալ այս տարվա ընթացքում և կառուցման աշխատանքները մեկնարկել հաջորդ տարի։

Հիշեցնենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter