HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Մենք երաշխավորում ենք, որ վթարային շենքերի բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»․ Ավինյան

Երևանի Արզումանյան փողոցի համար 10 և 17 վթարային շենքերի ավելի քան 90 տոկոս բնակարաններում կատարվել է գույքերի գնահատումը։ Քաղաքապետարանը նախատեսում է այդ վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցել, իսկ այնտեղ բնակվող քաղաքացիներին բնակարաններով ապահովել։ Այս հարցն այսօր քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ 

Փոխքաղաքապետ Տիգան Ավինյանը մեկ այլ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց՝ եթե վթարային շենքերում ապրող բնակիչներից ոչ ոք բողոք չունենա և դատական գործեր չլինեն, ապա ե՞րբ կմեկնարկեն քանդման աշխատանքները։

Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ կան բողոքներ որոշ բնակիչների կողմից, սակայն հստակ ժամկետներ դեռ չի կարող նշել, թե երբ կսկսեն քանդման աշխատանքները։ 

«Ճի՞շտ եմ հիշում, որ մի քանի բնակիչ դիմել էր դատարան և վիճարկում էր շենքի վթարային լինելը»,- հարցրեց Ավինյանը, ինչին Գրիգորյանը դրական պատասխան տվեց։ 

Ավինյանը հիշեցրեց, որ շենքերն ունեն 4-րդ կարգի վթարայնության աստիճան։ 

«Ես վստահ եմ, որ խելամտությունը կհաղթի այստեղ, և մենք անխոչընդոտ ընթացքով առաջ կգնանք։ Հիշեցնեմ՝ Երևանի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի ամսով սկսել է իրականացնել ծրագիր՝ կառուցապատողների հետ համագործակցությամբ, որով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին ժամանակավորապես ապահովում է վարձով բնակարաններով, իսկ հետագայում նույն տեղում կառուցված նոր շենքերում ապահովում է նաև բնակարաններով։ Երևանի քաղաքապետարանը դրա երաշխավորն է, այսինքն՝ չենք թողնում հարաբերությունները ձևավորվեն բնակիչ-կառուցապատող սկզբունքով։ Մենք երաշխավորում ենք, որ այդ բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter