HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թել Ավիվում տղամարդը մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, իսկ այնուհետ դանակով հարձակվել նրանց վրա. կա 8 վիրավոր

Թել Ավիվի Պինխազ Ռոզենի փողոցում տղամարդը միտումնավոր մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, իսկ այնուհետև դանակով հարձակվել նրանց վրա։ Այդ մասին գրում է The Jerusalem Post-ը։ Նշվում է առնվազն 8 տուժածի մասին։

Նրանցից մեկը 46-ամյա կին է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Երկու տուժած, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ստացել են միջին ծանրության վնասվածքներ։

Հարձակում գործած անձը սպանվել է ականատեսներից մեկի կողմից։ Ինչպես փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակում գործած անձը 23-ամյա Հասին Իսան էր, որը Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչ էր։ Ըստ իսրայելական կողմի՝ պաղեստինցին սահմանը հատելիս նշել էր, որ բուժման կարիք ունի։

Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը Թել Ավիվում այս հարձակումն անվանել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում «հանցագործության առաջին պատասխանը», որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 3-ի գիշերը սկսել էր զանգվածային գործողություն։

Ջենինում գտնվում է փախստականների խոշոր ճամբար, որն իսրայելցի զինվորականները համարում են «ահաբեկիչների ապաստարան»։ 

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջենինում գործողությունը դարձել է վերջին 20 տարիներին ամենախոշորը։ Պաղեստինյան ՖԱԹՀ, ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ դատապարտել են Ջենինում տեղի ունեցածը և կոչ արել դիմադրության։

Լուսանկարը՝ Miriam Alster/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter