HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճրի». Արցախի պետնախարար

«Դեռևս ուշ չէ, խնդրում ենք գոնե հիմա լսել այս իրադարձությունների կիզակետում գտնվող մարդկանց, մեզնից շատ ոչ ոք այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում։ Աջակցե՛ք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, բայց գիտակցե՛ք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով։ Միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճիրին»,-այսօր հրավիրված Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում դիմելով միջազգային հանրությանը՝ նշեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

Նա ներկայացրեց Արցախում այսօր տիրող իրավիճակը, ասաց, որ Լաչինի միջանցքի փակման օրվանից` դեկտեմբերի 12-ից մինչ հունիսի 15-ը, երբ Ադրբեջանն արգելեց նաև հումանիտար փոխադրումները, Արցախ սահմանափակ քանակով սնունդ է մտել, որը բավարարել է բնակչության նվազագույն կարիքները։ Զուգահեռաբար, կրճատվել են Արցախի ներքին ռեսուրսները։ Հունիսի 15-ից սկսած՝ Արցախն ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, որը չի կարող բավարարել արցախցիների կարիքները։ Պետնախարարի խոսքով՝ նման սահմանափակումը Արցախի բնակչության, տնտեսության համար մեծ հարված է։ 

Բազմաթիվ մթերքներ եւ ապրանքներ, մասնավորապես՝ միրգ, բանջարեղեն, շաքարավազ, հիգիենայի պարագաներ սպառված են։

«Մարդիկ զրկված են հիվանդին հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունից։ Շրջաններում ապրող մեր հայրենակիցներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ այցելությունից, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդրի առջև։ Հայաստանից էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դադարեցման պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա»,-նշեց Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարն Ադրբեջանի այս գործողությունները որակեց ոչ միայն մարդու իրավունքների խախտում, այլ մտադրված ոչնչացում։

Հիշեցնենք, որ արդեն կես տարուց ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար փոխադրումները։ Արդեն 20 օր է՝ դեպի Արցախ ոչ մի մարդասիրական օգնություն չի ուղարկվել։

Մեկնաբանություններ (1)

Ruben minassyan
What do you expect? Armenian government does not want to get involved let alone international community.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter