HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը». Արցախի ՄԻՊ

«Միակ միջազգային ներկայացուցչությունը, որն այսօր ունենք Արցախում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները միշտ պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին գոնե ինչ-որ ձևով օգտակար լինել և հարցերը կարգավորել։ Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործելու է Կարմիր խաչին Արցախից հանելու համար»,- այսօր կայացած հեռուստակամրջի ընթացքում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Վերջինս նշեց, որ Արցախի շրջափակման 7 ամսվա ընթացքում Արցախի ժողովրդի համար սպառնալիքներն այսքան վառ արտահայտված չեն եղել, որքան հիմա։

«7 ամիս շարունակ լինելով շրջափակման մեջ՝ Արցախի ժողովուրդն իրապես գտնվում է գոյաբանական սպառնալիքի տակ»,- ասաց Ստեփանյանը։ Ապա հավելեց՝ կցանկանար, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը հասկանա, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։

«Իրավիճակի լրջությունն ու այն սպառնալիքը, որն այսօր կախված է Արցախում ապրող մարդու գլխին, անգամ Հայաստանի հասարակության մեջ ամբոողջական չի ընկալվել։ Այն հանդարտությունն ու արձագանքը, որ կա Հայաստանում, երբեմն՝ նաև հայկական սփյուռքում, Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

ՄԻՊ-ի խոսքով, ցանկալի կլիներ, որ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունը ներկայացնող կառույցներից այնպիսի հայտարարություններ չհնչեն, որոնք Արցախին վնաս են հասցնում։ «Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը տվյալ դեպքում հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter