
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բուլղարիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին ժամանել է Բուլղարիա։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն։ Flightradar24 կայքի տվյալներով՝ բուլղարական կառավարական Airbus A-319 ինքնաթիռը Քիշնևից մեկնել է տեղի ժամանակով 11:06-ին և Սոֆիա ժամանել 12:04-ից հետո։
Նախագահ Զելենկին թվիթերյան իր միկրոբլոգում ազդարարել է բուլղարական մայրաքաղաք իր այցի մասին։ «Սոֆիա։ Բուլղարիա։ Հանգամանալից բանակցություններ կվարեմ վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ, կհանդիպեմ նախագահ Ռումեն Ռադևի, պաշտոնյաների, խորհրդարանականների, քաղաքական գործիչների, լրագրողների հետ»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։
Sofia. Bulgaria 🇧🇬. I will hold substantial talks with Prime Minister Nikolai Denkov, meet with President Rumen Radev, government officials, parliamentarians, politicians, and journalists. Defense support, 🇺🇦 Euro-Atlantic integration, the @NATO Summit, security guarantees, and…
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 6, 2023
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման պաշտպանական աջակցությունն է, Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրումը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, անվտանգության երաշխիքները և «խաղաղության բանաձևի» իրագործումը։
Դեռ մի քանի օր առաջ էր հայտնի դարձել, որ նախագահ Զելենսկին պատրաստվում է այցելել Բուլղարիա։ Հուլիսի 6-ին Սոֆիայում ուժեղացվել է անվտանգությունը։
Ուկրաինայի նախագահներից վերջին անգամ Բուլղարիա էր այցելել Պետրո Պորոշենկոն, 7 տարի առաջ։
Նախօրեին Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևը հաստատել էր Զելենսկու այցի պատրաստությունը և հավելել, որ ափսոսում է լրատվամիջոցներ տեղեկատվության արտահոսքի համար։
Լուսանկարը՝ Mariya Gabriel/Twitter
Մեկնաբանել