HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ներկայումս բանակցություններն ընթանում են հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ 

«Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ <...> Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հայտարարել է Բայրամովը։

Դեռ հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին բացել երեք հսկիչ-անցագրային կետ, եթե Բաքվում որոշեն համանման գործողությունների գնալ Հայաստանի հետ սահմանին։ «​​Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն` տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվին նաև մեղադրելով շրջափակման 30-ամյա քաղաքականության շարունակման մեջ։

Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ այն անվանելով «անհիմն»։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter