HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի սփյուռքահայ երիտասարդներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադասկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄՀայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ շուրջ 35 սփյուռքահայերիտասարդներ Հայաստան են ժամանել հարստացնելու իրենց գիտելիքները հայոց լեզվի, հայկական երգարվեստի բնագավառներում, ի մոտո ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը և զորացնելու իրենց կապը մայր հայրենիքի հետ։

Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելովՀԲԸՄ-ին նման նախաձեռնության համար, կարևոր նկատեց սփյուռքի երիտասարդ հայորդիների այցըՀայաստան, հատկապես այս դժվարին օրերին, որպեսզի վերջիններս հաղորդակից լինեն ոչ միայնհայրենիքի հոգևոր ու մշակութային արժեքներին, այլև երկրում տիրող իրավիճակին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և առկաանվտանգային խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված վերադառնան իրենց երկրներ ևնախանձախնդրորեն ամեն ջանք ի գործ դնեննպաստելու հայ ժողովրդի առջև ծառացածմարտահրավերների հաղթահարմանը։

Հայոց Հովվապետը պատգամեց, որ հայորդիներն իրենց գիտելիքներով և երիտասարդական ավյունով աջակցեն իրենց համայնքների առավելզորացմանն ու միասնականության կերտմանը՝ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքին օգտաշատ ծառայություն բերելու համար։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին հայկական համայնքներում, Արցախում և Հայաստանում առկա դժվարություններիհաղթահարման ուղիներին։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայորդիներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter