
Դատախազությունն ուսումնասիրում է «Հաղթանակ» զբոսայգու մի մասի սեփականաշնորհման պատմությունը
Դատախազությունում ուսումնասիրում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքից 6900 քմ-ի սեփականաշնորհման պատմությունը։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։
Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանի և Ռոբերտ Նազարյանի որոշումներով զբոսայգու տարածքից 6900 քմ-ի սեփականաշնորհման մասին գրել էինք նախորդ ամիս։ Պարզել էինք, որ այգուց տարածք են սեփականաշնորհել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։
Ըստ դատախազության, մեր հոդվածի հրապարակումից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 26-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում սկսվել էր ուսումնասիրություն, որն ընթացքի մեջ է։
Սեփականաշնորհված հողամասերն այսօր պատկանում են կառուցապատում իրականացնող, 3.7 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով «Ռիդ» ՍՊԸ-ին, որի բաժնետոմսերը պատկանում են ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։
Մեկնաբանել