HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետականները նյարդայնանում են ընդդիմադիրների ելույթներից

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե երեկ կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ իրենից ընդամենը մեկ րոպե պահանջվեց, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեք սխալ թույլ տար:

Արամ Մանուկյանը բավականին կոշտ ելույթով ներկայացրեց վիճակագրական թվեր արտագաղթի, օրենսդրական նախաձեռնությունների եւ այլ ոլորտների վերաբերյալ, ինչը զայրացրեց եւ հունից հանեց որոշ հանրապետական պատգամավորների: Նրանք տեղից միջամտում եւ տարբեր ռեպլիկներով փորձում էին խանգարել ընդդիմադիր պատգամավորի ելույթը, սակայն Հովիկ Աբրահամյանը միջամտեց:

Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց նաեւ ԱԺ նախագահի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղարի միջեւ: Քանի որ իր ելույթի ժամանակ պատգամավորները խանգարել էին իրեն, Արամ Մանուկյանն այն ավարտելու համար 1-2 րոպե ժամանակ խնդրեց, ինչը դուր չեկավ Հովիկ Աբրահամյանին. «Դուք չեք որոշում, թե երբ ավարտեք ելույթը, մի խախտեք կանոնակարգ օրենքը»,-ասաց ԱԺ նախագահը' նշելով, որ ինքը միջամտել է, երբ խանգարել են պատգամավորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter