HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն կարող է F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Այդ մասին Լիտվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

Նրա խոսքով՝ Բայդենը վստահ է, որ Թուրքիային կործանիչների վաճառքը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ազգային շահերին։ «Նա մտադիր է առաջ շարժվել այդ վաճառքի իրականացման գործում՝ խորհրդակցելով Կոնգրեսի հետ»,- Սալիվանին մեջբերել է dpa-ը։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենի խորհրդականին հարցրել են, թե արդյոք F-16-երի՝ թուրքական ավիապարկի արդիականացումը, որին ձգտում է հասնել ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմաց ծառայություն չէ։ Նախկինում ամերիկյան կառավարությունը հերքում էր այդպիսի կապի առկայությունը, սակայն հենց Բայդենը երկու անգամ այդ հարցերը կապել էր իրար։ Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ նախագահը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել հավանական վաճառքի վերաբերյալ։

Գործարքի իրականացման համար ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պաշտոնապես տեղեկացնի Կոնգրեսին։ Օրենսդիրներն իրավունք ունեն արգելափակելու գործարքը։ Ավելի վաղ մի շարք կոնգրեսականներ ակնարկել էին, որ ցանկանում են կանխել կործանիչների վաճառքը, եթե Թուրքիան շարունակի արգելափակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Հիմա, երբ Էրդողանը հրաժարվել է իր այդ դիրքորոշումից, կործանիչների վաճառքի գործարքը հավանաբար կիրագործվի առաջիկայում։

Լուսանկարը՝ Shutterstock Photo-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter