HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր փուլի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ հետ Թուրքիայի հարաբերությունների նոր փուլի մասին։ Հանդիպմանը կադրերը, որն ընթանում էր Վիլնյուսում, հրապարակել է Anadolu գործակալությունը։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ իմ վերընտրման հետ կապված շնորհավորանքի համար։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը ռազմավարական մեխանիզմի շրջանակներում, երկրների ղեկավարների մակարդակով, խորհրդակցությունների համար։ Այսօր ես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում այս հանդիպումը դիտարկում եմ որպես առաջին քայլը դեպի դա։ <...> Բայց մենք հիմա նոր փուլ ենք սկսում»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ նախագահի պաշտոնին ինքը դեռ հինգ տարի ունի։ «Ձեզ մոտ ևս ընտրություններին նախապատրաստություն է ընթանում։ Ես մաղթում եմ, որ հաջողությամբ այն անցկացնեք»,- հավելել է Էրդողանը։ Ի պատասխան՝ Բայդենը նշել է, որ «ևս հինգ տարի անհամբերությամբ սպասում է համատեղ աշխատանքին»։

Էրդողանի և Բայդենի բանակցությունները նախատեսված էին մինչ գագաթնաժողովի մեկնարկը ու Անկարայում դա շատ կարևոր փուլ են համարում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, ինչպես երկկողմ տարաձայնությունների, այնպես էլ ՆԱՏՕ-ի գծով վիճելի կետերի, այդ թվում՝ Դաշինքին Շվեդիայի անդամակցության մասով։

Նշվում է, որ նախագահների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հեռանկարն է, որին մինչ օրս Կոնգրեսը հավանություն չի տվել: Բացի այդ, Թուրքիան դժգոհ է, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով Անկարային հեռացրել են F-35 կործանիչի նախագծից և չեն վերադարձվել ներդրված միջոցները:

Լուսանկարը՝ AP Photo/ Susan Walsh

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter