HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի կարծիքով՝ ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից կհեռանան 2025 թվականին

Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության համաձայնագրի պայմանները և 2025 թվականին կլքի այն։ Այդ մասին նախօրեին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևում է այս գործընթացին։

Erdogan Says Russian Peacekeepers Must Leave Artsakh in 2025

Turkish President Erdogan said that in 2025 Russian peacekeeping forces must leave “Azerbaijan’s Karabakh region.”

“In 2025 Russia must leave that region. It is written in the agreement and I am confident that Russia… pic.twitter.com/1L9zrKejPd

— RE:PUBLIC PRESS #StopArtsakhBlockade (@REPUBLICPRESS_) July 12, 2023

«Պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական զորքերը որոշ տարածքներում կմնան մինչև 2025 թվականը։ Դրանից հետո նրանք կլքեն դրանք։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ պայմանավորվածություններին։ Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևում է այդ թեմային»,- թուրք լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Էրդողանը։ Նա շրջանցել է այդ մանդատի երկարացման մասին հարցը։

Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմը տեղակայվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Հայտարարության 4-րդ կետում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։

Ադրբեջանը տարբեր մակարդակներով ակնարկում է, որ համաձայն չի լինելու ռուսական խաղաղապահ անձնակազմի մանդատի երկարացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը կկայանա պլանավորվածից շուտ՝ հուլիսի 15-ին (ի սկզբանե նշվում էր հուլիսի 21-ը- խմբ.)։ «Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջըթնաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է Փաշինյանը։

Լուսանկարը՝ Pavel Golovkin/The Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter