HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնն Իսրայելին կոչ է արել ավելացնել Ուկրաինային աջակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ Իսրայելն ու որոշ այլ ժողովրդավարական երկրներ ավելին անեն Ուկրաինայի համար՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ։ Այդ մասին գրում է Европейская правда-ն։

«Այո, մենք հույս ունենք, որ Իսրայելն առավել մեծ մասնակցություն կունենա Ուկրաինայի հարցում»,- այսպես է Մակրոնը պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է մեծացնի Ուկրաինային աջակցությունը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ կան ՄԱԿ-ի անդամ այլ երկրներ ևս, որոնք հավատում են ժողովրդավարության արժեքներին, սակայն որևէ սպառազինություն չեն տրամադրել Ուկրաինային։

Մակրոնը հույս է հայտնել, որ հաջորդ ամիսներին այդ երկրները կկարողանան փոխել իրենց վերաբերմունքը և կանեն ավելին։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի առաջնորդը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելին կանեն Կիևի համար, հատկապես ուկրաինական հակահարձակման ժամանակ։ Նա վստահեցրել է, որ կշարունակի լինել Ուկրաինայի կողքին, նույնիսկ այն դեպքում, եթե դա լինի «հյուծման պատերազմ»։

Մակրոնը նաև նշել է, որ հասկանում է ուկրաինական կողմի զայրույթը այն որոշումների առնչությամբ, որոնք Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ են ընդունվել։ Դրանց թվում Դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին որոշում չկար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզը Կիևին կփոխանցի SCALP տեսակի հրթիռներ (ֆրանսիական անվանումը՝ Storm Shadow), որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է առնվազն 250 կիլոմետր։ «Ես կարծում եմ, որ այսօր մեզ համար կարևոր է Ուկրաինային աջակցության, ՆԱՏՕ-ի միասնականության մասին ազդակ ուղարկել»,- ընդգծել էր Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան, այդպիսով, դարձել է երկրորդ երկիրն աշխարհում, որն Ուկրաինային կտրամադրի այդ հրթիռները։ Ավելի վաղ Storm Shadow հեռահար հրթիռներ Ուկրաինային տրամադրել էր Մեծ Բրիտանիան։

Լուսանկարը՝ LUDOVIC MARIN / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter