HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԳԴՀ ԱԳ պետնախարարը արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Պետնախարար Լինդներին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter