
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ «Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»,- գրել է նա։
Փաստաբանը տեղեկացրել է, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հանցանք կատարելու կասկածանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել