HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ քննարկում տեղի կունենա․ Գուրգեն Ներսիսյան

Համաժողովրդական շարժման մասնակիցները Կարմիր Խաչի կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակից շարժվել են դեպի Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու վրա գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության զորախմբի տեղակայման վայր։

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ ըստ նախնական պայմանավորվածության, տեղի կունենա քննարկում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, որի արդյունքների մասին կհայտարարեն հանդիպումից հետո։

Ստեփանակերտի օդանավակայանի մոտ էին հավաքվել նաև շարժման մասնակիցներ Ասկերանից։ Օդանավակայանի մոտ տեղադրվում են վրաններ։

Հավաքներ են տեղի ունենում նաև Արցախի Մարտակերտ ու Մարտունի քաղաքներում։

Խաղաղապահ առաքելության հետ հանդիպումից հետո կորոշվի նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկոյան նորից հավաքվելու ժամը։ Այս պահին Վերածննդի հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter