HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նախագիծ. եկամտային հարկի վերադարձի ծրագիրը աստիճանաբար կդադարեցվի նաև մարզերում

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2029 թվականից ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձի կիրառությունից ոչ միայն Երևանում, այլև մարզերում։  

2015 թվականից գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել  կառուցապատողից գնվող բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ 

2018 թվականից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ, որոնք վերաբերում են տան արժեքին և տոկոսագումարի չափին։ Նոր սահմանափակումներ մշակվեցին 2021 թվականից և հաջորդող տարում ուժի մեջ մտան։ Ըստ դրանց՝ ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում է մինչև 2025 թվականը և գործելու է միայն մարզերում: 

Եվ ահա, նոր նախագծով, որը Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել e-draft.am-ում, առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից այն չկիրառել  Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում։

Իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո նաև մյուս մարզերում։

Պատճառն այն է, որ այս ծրագիրը տարեցտարի ավելի մեծ բեռ է դառնում Հայաստանի պետական բյուջեի համար։

Բացա­ռու­թյուն կկազմեն Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքերը։ 

Օրենքի հետադարձ ուժի մասին նախագծում ոչինչ նշված չէ, ինչը նշանակում է, որ այս փոփոխությունները չեն տարածվելու արդեն նախագծից օգտվողների վրա։

«Եկա­մտա­յին հարկի վերա­դարձման համա­կարգի շրջանակներում պետա­կան բյուջեից կատարվող ծախ­սերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: 

Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2022 թվականին պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձի ծրագրի գծով վարկառուներին է վերադարձվել 36.5 միլիարդ դրամ։ Տարեցտարի այս գումարները կտրուկ աճել են։

Ֆինանսների նախարարությունում համարում են, որ եկամտային հարկի վերադարձով ներկայում պետա­­կան բյուջեից սուբսիդա­վոր­­ման ճանա­պար­հով շարունակվում է բուռն կեպով խթանել երկու ոչ արտա­հա­նելի՝ ֆինանսական և շինարա­րու­թյան ոլորտ­ների զարգացումը, ինչը համահունչ չէ Հայաստանի կառա­­վա­րության որդեգրած՝ տնտե­սու­թյան արտա­­­­հանելի հատ­վածը խթանելու քաղաքականու­թյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter