HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնի ղեկավարի պնդմամբ՝ գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Զելենսկիին վստահեցրել են Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների առաջնորդները Վիլնյուսում հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել են, որ Ուկրաինան ապագայում կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այդպիսի պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Ուղղակի հրաշալի էր տեսնելը, թե ինչպես 31 երկիր, մեկը մյուսի հետևից, նրան վստահեցնում էին այն մասին, որ Ուկրաինան կմիանա նԱՏՕ-ին»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ 

Օսթինը չի նշել կոնկրետ ժամկետներ, թե երբ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Այն հարցին, թե արդյոք անդամակցության համար բավարար է հակամարտության ավարտը, Օսթինը պատասխանել է, որ Կիևը պետք է իրականացնի նաև որոշ բարեփոխումներ։ 

ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովը հուլիսի 11-12-ը կայանում էր Վիլնյուսում։ Հանիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Դաշինքի անդամ երկրները «երեք քայլ են արել Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ»։ Դաշնակիցները որոշել են Ուկրաինայի համար ապահովել անդամակցության հեշտացված ընթացակարգ։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն և G7-ը հաստատեցին Կիևին բազմամյա ռազմական օգնության և անվտանգության երաշխիքների հայտարարություններն ու ստեղծեցին «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը», որի յուրաքանչյուր կողմ ունի հավասար ձայնի իրավունք։

Լուսանկարը՝ AP Photo/J. Scott Applewhite

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter