HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում գտնվող որևէ մեկը լքվածության ու անօգնականության զգացում չունենա»․ Գուրգեն Ներսիսյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արցախում շարունակվեց ապաշրջափակման Համաժողովրդական շարժումը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան Արցախի վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

 

Պետնախարարը իր ելույթի ժամանակ նշեց, որ Արցախում իրավիճակը շարունակում է աղետալի մնալ, չկա տրանսպորտային կապի հնարավորություն Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների միջև: 

«Արցախում բնակվող ավելի քան 30 000 երեխա և 2000-ից ավելի հղի կանայք չունեն բավարար սնունդ ստանալու հնարավորություն։ Գյուղական համայնքների բնակիչները զրկված են գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու և ավարտին հասցնելու հնարավորությունից։ Այդ աշխատանքները կատարվել են ընդամենը 30 տոկոսով, ինչը ավելի ուշ շատ ծանր հետևանքներ է թողնելու։ Մարդիկ զրկված են տարրական դեղորայք ու հիգիենայի պարագաներ ձեռք բերելու հնարավորությունից։ Այստեղ գտնվող մեզնից յուրաքանչյուրը ունի և ունենալու է տարբեր խնդիրներ։ Համաժողովրդական շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ տարբեր խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներից որևէ մեկը իրեն երբեք մենակ չզգա։ Մենք լավ գիտենք, թե ինչ է միայնությունը և հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում գտնվող որևէ մեկը միայնության, լքվածության ու անօգնականության զգացում չունենա: Համոզված եմ, որ բոլորդ այսօր տեղեկացել եք ՌԴ արտգործնախարարության տարածած պաշտոնական հայտարարությանը: Համոզված եղեք, որ այդ արձագանքը մեր համաժողովրդական շարժմանն ի պատասխան էր և ի ընդառաջում: Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք ստանալու ենք մի շարք արձագանքներ, և ի վերջո դրանք վեր են ածվելու գործնական քայլերի: Տարբեր հարթակներում ականատես ենք լինում այնպիսի հայտարարությունների, որտեղ մենք ունենք բազմաթիվ այս կամ այն բացթողումներ, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը: Ուզում եմ միասին հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքը իրացրել է: Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է: Արցախի անունից հնչող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առոչինչ է»,- ասաց պետնախարարը:

Հավաքի ընթացքում նշվեց, որ հաջորդ հանդիպումների մասին մասնակիցները նախապես կտեղեկացվեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter