HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեան խոստացել է մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը շաբաթ օրը Կիև այցելության ժամանակ խոստացել է, որ Ուկրաինային կտրամադրեն ռազմական բեռների խոշոր խմբաքանակ և հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Յոլը հայտնել է, որ այս տարի Հարավային Կորեան նախատեսում է Ուկրաինա «առավել խոշորամասշտաբ ռազմական մատակարարումներ» իրականացնել՝ ի հավելումն նախորդ տարվա ոչ մահացու սպառազինության։ Դրանց թվում էին՝ զրահաբաճկոններ և սաղավարտներ։ Թե կոնկրետ ինչ սպառազինություն կմատակարարի Սեուլը, Հարավային Կորեայի նախագահը չի մանրամասնել։

Այս տարի Հարավային Կորեան նաև պլանավորում է Ուկրաինային տրամադրել 150 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հումանիտար օգնություն։ Բացի այդ, Սեուլը կհամագործակցի Կիևի հետ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, որոնք կիրականացվեն Հարավային Կորեայի կողմից տրամադրվող արտոնյալ վարկերով։  

«Մենք քննարկում ենք ամեն ինչ, ինչը կարևոր է մարդկանց նորմալ և անվտանգ կյանքի համար»,- ասել էր Վլադիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Հարավային Կորեայի առաջնորդին՝ «հզոր աջակցության համար»։

Այս շաբաթ Յոլը հայտարարել էր, որ Ուկրաինայի խնդրանքով իր վարչակազմը պատրաստվում է ուղարկել ականազերծման համար նախատեսված սարքավորումներ և շտապ օգնության մեքենաներ։ Բացի այդ, Սեուլը կմիանա Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի օգնության ֆոնդին։ 

Հարավային Կորեայի հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ էլ նշվում է, որ այս շաբաթ հարավկորեական ընկերությունները և ուկրաինական իրավաբանական անձինք ստորագրել են համաձայնագրեր՝ Ուկրաինայի վերականգնման ծրագրերի իրականացման համար։

Լուսանկարը՝ AP Photo/Jae C. Hong

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter