
Պուտինը դեռևս չի նախատեսում շփումներ ունենալ Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում շփումներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս չի հայտնվել»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք Պուտինի օրակարգում հայտնվել է Էրդողանի հետ շփումների հնարավորություն։
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել հացահատկի գործարքի շուրջ առաջացած իրավիճակը՝ Պարսից ծոցի երկրներ իր այցից հետո, որը տեղի է ունենում հուլիսի 17-19-ը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին, որը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։ Հուլիսի 10-ին Պեսկովը նշել էր, որ դեռևս հայտնի չեն Թուրքիա Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի ժամկետները։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել