HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ հոգևոր երաժշտությունը հայ ակադեմիական երաժշտության հիմքն է»․ խմբավար Գրիգոր Հարությունյան

Երաժշտության մեջ խմբավար Գրիգոր Հարությունյանի տարերքը հայ հոգևոր երաժշտությունն է, որը նա համարում է հայ ակադեմիական երաժշտության միակ հիմքը։ Ընդունվելով Ռոմանոս Մելիքյանի քոլեջի ժողգործիքների բաժինը՝ Գրիգորը սահուն անցում է կատարել խմբավարության։ Ուսուցիչները նկատել էին սոլֆեջիոյից և հարմոնիայից առաջադիմող ուսանողին և խորհուրդ էին տվել շարունակել ուսումը խմբավարության բաժնում։ Երևանի կոնսերվատորիա ընդունվելուն զուգահեռ՝ Գրիգորն ընդունվում է Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբ՝ սկզբում որպես երգիչ, հետո երգեհոնահար։

«Հայ հոգևոր երաժշտությունը ինձ միշտ ձգել է, մշտապես ուզել եմ խորը ուսումնասիրել, գնալ հասնել մինչև Ոսկեդար։ Եկեղեցի մուտք գործելով՝ իմ առջև բացվեց նոր աշխարհ, սկսեցի կլանել ուղղակի պատարագը, կարծես թե, սոված հասնում էի հացի վրա, սկսեցի ուսումնասիրել պատարագի ամբողջ երգեցողությունը և հանգեցի այն մտքին, որ հայ հոգևոր երաժշտությունը հայ ակադեմիական երաժշտության միակ հիմքն է»,- պատմում է Գրիգոր Հարությունյանը։

Տեսանյութում Գրիգոր Հարությունյանը դաշնամուրի առաջ կենդանի օրինակներով տանում է հայ հոգևոր երաժշտության կարճ պատմական էքսկուրս։ Հայ մշակույթի ոսկե դարից՝ Մաշտոցից, Սահակ Պարթևից մինչև հայ հոգևոր երաժշտության բազմաձայնություն՝ Կարա-Մուրզայի, Եկմալյանի, Կոմիտասի մոտեցումները, սկզբունքները, նմանությունները և տարբերությունները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter