HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արդարադատության նախարարի ծնողներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանն ու կինը՝ Արմինե Հասրաթյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Արա Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Արա Մինասյանի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա, հետևաբար նրան ու կնոջը հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում: Թե ինչ գույքի մասին է խոսքը՝ չի հրապարակվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների, ներկայացվող ապացույցների հիման վրա կարող է այդ ցանկը փոփոխվել:

Նշենք, որ Արա Մինասյանը Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ հայրը:

2018թ․ իշխանափոխությունից հետո Արա Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել: 

Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2016 թվականից մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերևույթ հափշտակել է Առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված սոցփաթեթների ծրագրով պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter