HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կկնքեն

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի «պատմական համաձայնագիր»։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։

«Մեծ Բրիտանիան հույս ունի, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պատմական համաձայնագրի ճանապարհին»,- գրել է բրիտանացի նախարարը։

Նա նշել է, որ այդ թեմայով զրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։

«Խոսել եմ այս մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան աջակցել տարածաշրջանային բարգավաճմանը և անվտանգությանը»,- նշել է Լեո Դոքերթին:

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը այս տարվա մայիսի վերջին ժամանել էր Երևան։ Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Լուսանկարը՝ Vogue-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter